Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Հարևանի ռեգրեսը՝ սեփական «պրոգրես»

Հարևանի ռեգրեսը՝ սեփական «պրոգրես»
25.04.2023 | 21:16

Թյուրիմացություններից առավելագույնս խուսափելու համար պետք է ասել, որ հոգեբանորեն մենք բոլորս նույն սանրի կտավն ենք, իհարկե, թեթևակի վարիացիաներով։

Այդ հոգեբանության հիմնական գծերից մեկը ուրիշի շահն անտեսելն է, որը, իր մասշտաբներից կախված, կարող է բերել շատ լուրջ հետևանքների։

Բոլորիս աչքի առաջ է Արևմուտքի կողմից Ռուսաստանի շահն անտեսել-արհամարհելը, որի արդյունքը իրավիճակն է Ուկրաինայում։

Մենք այդ նույնը անում ենք մեկս մյուսի նկատմամբ ամեն քայլափոխի, որը հասարակության մեջ բերում է լարվածության և փոխադարձ ագրեսիայի բարձր մակարդակի։

Նման էգոիստական պահվածքի ծայրահեղ արտահայտությունը ոչ միայն ուրիշի շահը իրենը չհամարելն է, այլև՝ ուրիշի վնասն իր օգուտը համարելը:

Ասում է, չէ՞, մեր դարդերը քիչ էին, հարևանն էլ «Մերսեդես» առավ։

Ամենից ցավալին այն կարող է լինել, որ նման սկզբունքը դոմինանտ դառնա նաև աշխարհաքաղաքականության մեջ, ըստ որի, հարևանի ռեգրեսը կարող է համարժեք համարվել քո պրոգրեսին։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3632

Մեկնաբանություններ